ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության իր ցանկում
![](https://araratnews.am/admin/images/1690899698.jpeg)
ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության իր ցանկում։
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալությունը հայտնել է, որ քաղաքին սպառնում է անդառնալի վնասներ մի շարք գործոնների, այդ թվում՝ կլիմայական խնդիրների, զանգվածային զբոսաշրջության պատճառով: Գլոբալ տաքացման պատճառով բարձրանում է ծովի մակարդակը, և քաղաքը կանգնած է հեղեղումների վտանգի առաջ։
Կառույցում կարծում են, որ Իտալիայի իշխանությունները պետք է ավելին անեն Վենետիկը պաշտպանելու համար: Հանձնարարականը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերին Էր Ռիադում:
01 Օգոստոս, 2023 22:21
917
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
18 Ապրիլ, 2024 17:54
Նոր հիմքի վրա կդրվի Մատենադարանի և Վենետիկի Մխիթարյան միաբանության գործակցությունը
08 Ապրիլ, 2024 14:37
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին
21 Ապրիլ, 2022 17:03