Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ձկնաբուծարանների փակ ցիկլի անցնելու վերաբերյալ որոշմանը  և նշեց, որ  հիմա կամաց-կամաց շշուկով ասում են, թե այդ որոշումն իրականանալի չէ, ձկնաբուծարանները կսնանկանան,  ինչի հետ այնքան էլ համաձայն չէ:

«Եկեք հաշվենք տարեկան ինչքան ջուր ենք ծախսում, վատնում և ինչքան ձուկ ենք արտադրում:  Ես ասել եմ, որ այդ որոշումը չի փոխվելու, փակվելու են, թող փակվեն, քանի որ իրենց իրավունք չի տրվել հանրային, պետական ռեսուրսը օգտագործել՝ կասկածելի որակի արտադրանք շուկա նետելու համար»,- ասաց նա և հանձնարարեց, որ Սննդի անվտանգության տեսչությունը վերահսկողություն սահմանի, թե ձկնաբուծարաններում արտադրված արտադրանքը արդյոք համապատասխանում է սննդի անվտանգության ստանդարտներին: Նա կոչ արեց այդ լոբբինգի միջոցները դադարեցնել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի ուզում գնանք այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ում ձեռնտու չի լինելու ձուկ արտադրելը, այլ ձեռնտու է լինելու  նրանց համար, ովքեր գիտեն ջրի արժեքը, ձկան արժեքը, շուկայի արժեքը և գիտեն կառավարել այդ  բոլոր հանգամանքները:

836