Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Շորժա բնակավայրում հայտնաբերել են քաղաքացու կողմից Սևանա լճից պոմպակայանի միջոցով իրականացվող ապօրինի ջրառի դեպք: Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ 

Ըստ կառույցի՝ Սևանա լճից իրականացվող ապօրինի ջրառն անհապաղ դադարեցրվել է, իսկ քաղաքացին կենթարկվի պատասխանատվության:

676