Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցեց «FlyOne Armenia» ավիաընկերության նոր՝ Airbus A321 օդանավի ժամանման հանդիսավոր արարողությանը։Նախարարը կարևորեց Հայաստան առաջին Airbus A321–ի ժամանումը՝ նշելով․

«Սա շատ կարևոր նշանակություն ունի Երևանում օդային տրանսպորտային հաբ կառուցելու տեսանկյունից, որովհետև մեր քաղաքականությունները նախ այդպիսին են և երկրորդը՝ Հայաստանից զբոսաշրջիկների այլ երկրների ներհոսքը և հակառակ ուղղությունը ապահովելու ուղղությամբ: Ինչու եմ սա կարևորում, որովհետև մասնավորապես այս ինքնաթիռը՝ A321-ը, հնարավորություն ունի ավելի երկար թռչել, քան սովորաբար թռչում են Երևանից գնացող կամ եկող  բազմաթիվ ինքնաթիռներ։ Այսինքն՝ սա հնարավորություն կտա նոր ուղղություններ ու հնարավորություններ բացահայտելու՝ Չինաստան, Հնդկաստանբ և այլն»:


Ընդգծելով հայկական ավիաընկերության առանցքային նշանակությունը Հայաստանի թռիչքային անկախության կայացման գործում՝ Պապոյանը շեշտեց․
«Մեզ համար շատ կարևոր է առաջին հերթին, որ ընկերություն է զարգանում, որի սեփականատերերը հայեր են, որոնց շահերի կենտրոնը ՀՀ-ում է, այսինքն այս առումով ինձ համար սա շատ առանցքային նշանակություն ունի։

Մի քանի տարի առաջ, մինչև 2018 թվականը ինչ էր կատարվում, հենց նույն այս օդանավակայանում կային ընդամենը մի քանի ավիաընկերություններ՝ սահմանափակ ուղղություններով: Օրինակ եվրոպական մայրաքաղաքաներ հասնելու համար պետք էր Հայաստանից գնալ օրինակ Մոսկվա և Մոսկվայից նոր այդ մայարքաղաքներ, բայց այսօր եվրոպական մայրաքաղաքներ և շատ այլ քաղաքներ ուղիղ կարելի է թռիչք ունենալ FlyOne-ի և այլ ընկերությունների թռիչքների միջոցով: Այսինքն սրանով մենք մեր քաղաքացիների կյանքն ենք հեշտացրել, սրանով մենք մեր քաղաքացիների համար ծախսերն ենք էականորեն քչացրել, որովհետև այսօր Հայաստանից եվրոպական մայրաքաղաքներ թռչելը մի քանի անգամ ավելի էժան արժե, քան այդ ժամանակ էր: Շատ կարևոր է, որ ավիացիայի մեջ մենք ունենք ընկերություն, որի սեփականատերերի շահերի կենտրոնում ՀՀ-ն է: Ինչի եմ ես հատուկ կարևորում այս ինքնաթիռի մուտքը Հայաստան, որովհետև նախ ընկերությունը հզորանում է,  զարգանում է, և երկորդը՝ դրանով իմ կարծիքով մենք հնարավորություններ  ենք ունենալու դեպի հատկապես ասիական շուկաները, որոնք մեզ համար դեռևս անհասանելի են շատ հաճախ հենց ինքնաթիռների բացակայության պատճառով։ Չինական, ճապոնական, հնդկական շուկաները անսահմանափակ և անսահման մեծ հնարավորություն են մեզ համար բացահայտելու,  և կարծում եմ այս ընկերությունը և այս ներդրումը կօգնի դրան, և նաև կքաջալերեմ այլ ընկերությունների ևս ընդլայնել իրենց ներդրումները նաև այս ընկերությանը կքաջալերեմ, որպեսզի էլ ավելի մեծ ինքնաթիռներ ձեռք բերի, և ի վերջո մենք կարողանանք հասնել այն նպատակին, որ Երևան-ԱՄՆ ուղիղ չվերթ ունենանք, և կարծում եմ, որ այն ճանապարհը, որը բռնել ենք՝ շատ մոտ ապագայում մեզ կհասցնի այդ կետին: 

Կարևորելով ավիացիայի ռազմավարական նշանակությունը՝ նախարարը հավելեց․
«Սա մեր երկրի անվտանգության համար նաև առանցքային կարևորություն ունեցող մի համակարգ և ոլորտ է, և բնականաբար՝ ինչքան պարկը մեծ լինի, այնքան դա ուղիղ ազդելու է մեր երկրի տրասնպորտային, լոգիստիկ, օդային փոխադրումների անվտանգության ու անկաախության մեծացման վրա»:
 

196