Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
Սիցիլիայի Կատանիա քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի ամենաակտիվ՝ Էթնա հրաբխի հերթական ժայթքման պատճառով:
Օդանավակայանի գործունեությունը կառավարող կազմակերպությունը ուղևորներին հորդորել է օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։
Տեղական ԶԼՄ-ները զգուշացնում են, որ տարածաշրջանում երկրաշարժի վտանգ կա: Իշխանություններն էլ ահազանգում են՝ ժայթքմանը հաջորդող լավայի հոսքը կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանին:
15 Օգոստոս, 2023 17:56
787