«Իմ անձնական ողբերգությունն է»․ Ռաֆայել Երանոսյանը անդրադարձել է ԼՂ-ում սովամահությունից մահացածության դեպքին

Դերասան, հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում անդրադարձել է ԼՂ-ում սովամահությունից մահացած 40-ամյա տղամարդու դեպքին։
Երանոսյանը նշել է՝ սա իր անձնական ողբերգությունն է։
«1983 թ. ծնված քաղաքացին մահացել է Արցախում սովից, վերջ։ Էլ բան չեմ կարա ավելացնեմ։ Իմ համար սա իմ անձնական ողբերգությունն է, կատաստրոֆիկ անտարբերության ապացույց»,- գրել է նա և գրառմանը կից հիշատակել միջազգային տարբեր կառույցների սոցցանցերը։
16 Օգոստոս, 2023 20:03
1290