Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. փոխանցում է տեղեկությունը 1lurer.am-ը:

«Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը, եկեղեցիները, կատարում հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Ադրբեջանական հարձակումները հետ մղելիս արդեն զոհվել է ավելի քան 800 զինծառայող, տասնյակ խաղաղ բնակիչներ են մահացել: Ըստ գնահատականների՝ Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահան է եղել, մարդիկ գիշերում են ավտոմեքենաների մեջ կամ բաց տարածքներում, ընկնող ռումբերից հնարավորինս հեռու, մինչդեռ ձմեռը մոտենում է:

Ես ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Մենք չենք կարող թույլ տալ պատմության կրկնությունը: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ մղել, ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակորեն հայտարարեն, որ նրանք իրենց նպատակներին չեն հասնի: Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա կլինեն հետևանքներ: ԱՄՆ-ը չի կարող անտարբեր լինել այս ամենի հանդեպ:

Ես Հայաստանի կողքին եմ, ես Արցախի կողքին եմ»,- գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը:   

 

For more than a month, Azerbaijan and Turkey have been waging war on Artsakh, bombarding civilians, churches, and...

Опубликовано Congressman Adam Schiff Пятница, 23 октября 2020 г.
162