Ռոսավիացիան հաստատում է` կործանված ինքնաթիռում Եվգենի Պրիգոժին անունով ուղևոր է եղել

Ռոսավիացիան հետաքննություն է սկսել Embraer ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Շրջանառվում են տեղեկություններ, որ այս ինքնաթիռի ուղևորների ցանկում եղել է նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունը:
«Հետաքննությունը սկսված է: Ուղևորների անվանացուցակում կա նաև Եվգենի Պրիգոժին անուն-ազգանունը»,- նշել են Ռոսավիացիայից` չհստակեցնելով` արդյոք խոսքը հենց «Վագներ»-ի հիմնադրի մասին է: Հայտնի չէ նաև` արդյոք նա եղել է ինքնաթիռում, թե ոչ։
24 Օգոստոս, 2023 01:53
1583