Սպիտակ տունը տեղյակ է Տվերի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի մասին և չի զարմանա, եթե Եվգենի Պրիգոժինի մահը հաստատվի, չորեքշաբթի ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիան Ուոթսոնը։

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունը: Եթե լուրերը հաստատվեն, դա չպետք է որևէ մեկի համար անակնկալ լինի»,- գրել է Ուոթսոնը X սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով Պրիգոժինի հնարավոր մահվան մասին հրապարակումը։

Միևնույն ժամանակ, ըստ Սպիտակ տան հայտարարության, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն տեղեկացել է միջադեպի մասին։ 

1977