FLYONE ARMENIA ավիաընկերությունը հպարտությամբ հայտնում է, որ սահմանել է նոր ռեկորդ` տեղափոխած ուղևորների քանակով հատելով 1 միլիոնի սահմանը: Այս նորությունն իսկական տոն է մեզ համար, և որպեսզի այն կիսենք մեր ուղևորների հետ` որոշեցինք տոնական դարձնել մեր երեք չվերթները, որոնց ուղևորացանկերով էլ հատել ենք 1 միլիոնի սահմանը, այդպիսով` հնարավորություն տալով միաժամանակ մի քանի չվերթերի ուղևորների մասնակից դառնալ իրենց իսկ ընտրած ավիաընկերության տոնին:

Այսպիսով` Սոչիի օդանավակայանում շնորհավորել են FLYONE ARMENIA-ի խորհրդանշական «միլիոներորդ» ուղևորին․ Սոչիի Վ.Ի. Սևաստյանովի անվան միջազգային օդանավակայանը, որը մտնում է «Աերոդինամիկա» ընկերությունների խմբի մեջ շնորհավորել է FLYONE ARMENIA բյուջետային ավիաընկերության «միլիոներորդ» ուղևորին:

Նախօրեին՝ օգոստոսի 23-ին, Սոչիի օդանավակայանի միջազգային թռիչքների հատվածում տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն՝ նվիրված FLYONE ARMENIA-ի կողմից մեկ միլիոն ուղևոր տեղափոխելու տոնին:

Ավիաընկերության «միլիոներորդ» ուղևորը Իննա Լետկովսկայան էր, ով որդու հետ Սոչիից ուղևորվեց Երևան՝ ընկերներին այցելելու։ Հանդիսավոր մթնոլորտում հոբելյարին հանձնվեց ավիափոխադրողի երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ երկու անձի համար տոմսեր ձեռք բերելու նվեր վաուչերը, և Սոչիի օդանավակայանի խորհրդանիշներով հիշարժան հուշանվերները։

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA-ն սկսել է թռիչքներ իրականացնել Երևան-Սոչի երթուղով 2022 թվականի գարնանը։ Երևան-Սոչի երթուղու 1,5 տարվա թռիչքների ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է գրեթե 90 հազար ուղևոր և կատարել ավելի քան 700 չվերթ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի ուղղությամբ թռիչքներ է իրականացնում ևս 6 ավիափոխադրող։

Մինչ օրս չվերթեր են իրականացվում շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ։

Նշենք, որ FLYONE ARMENIA-ի երեք հոբելյանական թռիչքները Սոչի-Երևան, Միլան-Երևան և Փարիզ-Երևան երթուղիներով նշվելու են խորհրդանշական արարողությամբ։

Այս նշանակալից իրադարձության շրջանակներում հոբելյանական ուղևորներից յուրաքանչյուրը ավիաընկերությունից երկու անձի անվճար թռիչքի նվեր վաուչեր կստանա։

Հիշեցնենք, որ Սոչի-Երևան երթուղու տոմսերը կարող եք գնել օդանավակայանի տերմինալի տոմսարկղից, օդանավակայանի կայքում՝ «Թռիչքներ» բաժնում («Գնել ավիատոմս») և ավիաընկերության պաշտոնական կայքում։

https://aer.aero/.../v-aeroportu-sochi-pozdravili.../

1072