Չեչնիայի մահմեդականների հոգևոր վարչությունը հաստատել է տարածաշրջանում հարսանիքների համար «Հարսանեկան տոնակատարությունների պարտադիր նորմերը»։ Փաստաթուղթը հրապարակվել է Հանրապետության մուֆթիության Telegram ալիքում, այն մշակվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովիհանձնարարությամբ, գրում է «Կոմերսանտը»։

Ինչպես երևում է փաստաթղթից, 50 հազար ռուբլի օժիտը, թեյը, շաքարավազը, ոչխարները մնում են անփոփոխ «չեչենական ադաթի համաձայն»։ Հարսի գնի չափը սահմանվում է ըստ ցանկության։ Միաժամանակ, ըստ նոր չափանիշների, արգելվում է թանկարժեք նվերներ անել փեսային, սկեսրայրին, սկեսուրին և այլոց։

Հյուր գնալով հարսնացուի հարազատներին՝ սկեսրայրն ու սկեսուրը պետք է նվերներ բերեն, որոնք «չեչեն հասարակության մեջ վաղուց ընդունված են»։ Հարսնացուի հարազատներին թանկարժեք նվերներն արգելված են, փեսայի ուղեկցորդների համար նվերները «ադաթի շրջանակներից չպետք է դուրս գան»։

«Ցանկացած ավելորդություններ, որոնք չեն համապատասխանում ո՛չ իսլամին, ո՛չ չեչենական ադաթներին, այսինքն՝ թանկարժեք նվերները, ինչպիսիք են՝ ադամանդե մատանիները, մուշտակները, կենցաղային տեխնիկան, բնակարանները, մեքենաները և այլն խստորեն  արգելվում են»,- ասվում է փաստաթղթում։

Օգոստոսի կեսերին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել էր տարածաշրջանի հարսանեկան ավանդույթների փոփոխությունները։ Նրա կարծիքով, նոր կանոններն անթույլատրելի են, դրանք  հակասում են ազգային սովորույթներին։ Պարոն Կադիրովը նշել է, որ դա նաև հանգեցնում է  հարսանիքների արժեքի բարձրացման։ Նա ասել է, որ հանձնարարել է տեղի հոգևորականներին մշակել միջոցառումների համալիր հարսանիքների անցկացման նոր կանոնների դեմ պայքարելու համար։

501