Կոմիտասի պողոտայում թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածը տրոլեյբուսի ուղևոր է եղել, իջել է տրոլեյբուսից՝ սպասելով վարորդի հրահանգաներին, վարորդն էլ չնկատելով նրան՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
02 Սեպտեմբեր, 2023 23:55
1476