Վարչապետը Ազատան բնակավայրում ծանոթացել է նոր դպրոցի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

«Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է նոր մասնաշենք: 1,5 մլրդ դրամ արժողությամբ աշխատանքներն իրականացվում են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Շինաշխատանքները կավարտվեն 2024թ.-ի ապրիլին:
Կառուցվող մասնաշենքերի նախագծային հզորությունը նախատեսված է 560 աշակերտի համար, ևս շուրջ 300 աշակերտ կարող է հաճախել գոյություն ունեցող մասնաշենք։ Ներկայումս Ազատանի միջնակարգ դպրոցում սովորում է 702 աշակերտ։ Ազատանում հարգանքի տուրք մատուցեցի նաեւ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,- այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կցված է նաև այցի տեսանյութը։
07 Սեպտեմբեր, 2023 14:27
731
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրեցի Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը. Փաշինյան․ տեսանյութ
07 Օգոստոս, 2025 20:49
Թրամփի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը սպասվում է օգոստոսի 9-ի կեսգիշերին
06 Օգոստոս, 2025 11:54
Վարչապետ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ․ հայտնի է այցի օրակարգը
06 Օգոստոս, 2025 10:13