Արգենտինայի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Diarioarmenia-ն։
«Այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում Արևելյան Եվրոպայում, շատանում են դաժան հակամարտությունները, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են․ այդպիսին է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է: Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման գերագույն մեթոդի», - հայտարարել է Ֆերնանդեսը:
10 Սեպտեմբեր, 2023 00:44
1116
ԲՏԱ նախարարը և Արգենտինայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները
29 Հոկտեմբեր, 2025 21:16
Համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների համագործակցությունն առավել կամրապնդվի․ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
09 Հուլիս, 2025 23:38
Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
23 Ապրիլ, 2024 22:22
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը որպես ԱԺ նախագահ
03 Հուլիս, 2026 14:33
Ճիշտ համարեցի ԱԺ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին գալ և Ձեզ շնորհակալություն հայտնել աշխատանքի, համագործակցության համար. Ալեն Սիմոնյանը՝ Վահագն Խաչատուրյանին
02 Հուլիս, 2026 19:11
Հայ ժողովուրդը վստահություն է հայտնել Ձեր ղեկավարությանն ու տեսլականին․ Եգիպտոսի նախագահը՝ Փաշինյանին
02 Հուլիս, 2026 18:55