ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Տրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքերի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը, որը նախատեսում է Երևանում կայանման համակարգի փոփոխություն և գոտիավորում։
Փոփոխությունների համաձայն՝ Երևանում գործող ավտոկայանատեղիները նախատեսվում է տարբերակել ըստ իրենց նշանակության. հաշմանդամ վարորդների համար կլինի մեկ գույնի ճանապարհային գծանշում, ծառայողական մեքենաների համար՝ մեկ այլ, իսկ սովորական քաղաքացիների համար՝ մեկ ուրիշ:
Այս դեպքում կայանման վայրը կազդի գնագոյացման վրա: Այսպիսով, քաղաքի կենտրոնում կայանելն ավելի թանկ կլինի, իսկ ծայրամասերում՝ ավելի էժան։ Նոր սակագները կսահմանվեն՝ ըստ գոյություն ունեցող գոտիավորման:
Ներկայում Երևանում «կարմիր գծերում» կայանելու 1 ժամը 100 դրամ է, օրական 500 դրամ, շաբաթական 1000 դրամ, ամսական 5000 դրամ, տարեկան մինչև 12 հազար դրամ: