Ինչպես արդեն հայտնել էինք կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

 

 

Դերասան Գևորգ Գրիգորյանը  ֆեյսբուքյան էջում հրապարակելով իր և դերասան Սամվել Սարգսյանի նկարը նկարին կից գրել է՝ Էհ…..ձյաձ Սամվել ջան…Լույսերի մեջ մնաս…

Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջի պատին տեղադրել է նկար Սամվել Սարգսյանի հետ և գրել. 

Ես բախտ եմ ունեցել իր պես մեծ դերասանի հետ նույն նկարահանման հրապարակում աշխատել: Ես իրեն շատ եմ սիրել, շատ բան եմ սովորել : Մենք իսկապես հզորագույն դերասան կորցրինք:

Շատ եմ ցավում :

R.I.P

Նռանի մշակութային կենտրոնի նախագահ Աննա Մաթշկալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այս օրը, դերասան` Սամվել Սարգսյանի հետ մեր հանդիպման վերջին օրն էր։ Սիրով ներկա գտնվեց " Դեժավյու"- իս շնորհանդեսին։ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի պատշգամբում ենք ։ Ես էլ նկարեցի մեր շատ սիրելի Զեփյուռ Սարդարյան ի հետ։
Հետաքրքիր տեսք ուներ, չնայած շատ էր մաշվել մարդն իր ընտանեկան, ողբերգական կորուստներից, արվեստագետի կյանքից։
Վառ, անհատական կերպար էր բոլոր ֆիլմերում։ Դրաման հետն էր միշտ։ Նա կարող էր չխոսել անգամ, բայց հայացքով խոսեր։
Հոգիդ խաղաղվի և լույս դառնա Սամվել Սարգսյան ։Բարի ճանապարհ։ 

1294