
Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանը ուներ 2 երեխա, այդ ժամանակ մեկը 2,5 տարեկան էր, մեկը՝ 40 օրական, որի մասին ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը չի խոսել: Այս մասին այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին:
«Հայկ Մամիջանյանին ուզում եմ նաև խորհուրդ տալ ծանոթանալ Անդրանիկ Թևանյանի նախընտրական ցուցակի երկրորդ և երրորդ համարներին, ովքեր բառացի ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, և որևէ կերպ չեն ուզում անդրադառնալ դրան, գուցե Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը կընկնի, կամ իրենց, համենայնդեպս դա իրենք գիտեն: Պարոն Մամիջանյան, սխալ տեղում սխալ մարդկանց ուղղում եք ձեր թաքնված սպառնալիքները՝ ինչ-որ միստիկական զանգի, կոչնակի վերաբերյալ: Ինձ ավելի հետաքրքիր է, թե որտեղից պետք է հնչի այդ կանչը»,- ասաց նա:
Նա նաև նկատեց, որ հենց ելույթ են ունենում, ընդդիմադիր պատգամավորները հեռանում են: «Ինչպես օրինակ՝ մի անգամ մատ թափ տվեցիք ու արագ փախաք դահլիճից, որ հանկարծ ձեզ բան ասող չլինի»,- ասաց նա՝ դիմելով Հայկ Մամիջանյանին:
Մանրամասները տեսանյութում: