Ադրբեջանի հայտարարությունները ՌԴ ընտրությունների վերաբերյալ անընդունելի են. Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում պատասխանել է լրագրողի՝ Ադրբեջանի կողմից ՌԴ «ուկրաիանական տարածքներում» ընտրությունները չճանաչելու մասին հարցին։
«Նման գնահատականները մեզ համար անընդունելի են։ Դրանք հարիր չեն մեր դաշնակցային հարաբերություններին։ Դիվանագիտական ճանապարհով դեմարշ ենք արել Ադրբեջանի նկատմամբ և հայտնել մեր բոլոր մտահոգությունները։ Բաքվում ՌԴ տարածքային ամբողջականության հանդեպ պետք է նույնքան հարգանքով վերաբերվեն, որքան մեզնից են պահանջում վերաբերվել իրենց տարածքային ամբողջականությանը։ Նոր մարզերի պատմությունը մեր ադրբեջանցի գործընկերները շատ լավ գիտեն, և մենք ակնկալում ենք, որ այդ ընկալմամբ և մոտեցմամբ պետք է ծնվեն համապատասխան քաղաքական հիմքերը»,- շեշտել է Զախարովան։
13 Սեպտեմբեր, 2023 11:40
844