Մարիա Զախարովան՝ Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին

Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է նաև Ստեփանակերտ հասցված ռուսական հումանիտար օգնության մասին:
«Մենք տեսանք ոչ միայն տարբեր դժվարություններ դրա առաքման հետ կապված, այլև, թե ինչպես էին մի շարք ոչ բարեխիճ անձինք փորձում արժեզրկել ռուսական ներդրումը։ Նման հայտարարությունները բարոյականության սահմաններից դուրս են։ Ռուս խաղաղապահները օգնությունը ապահով տեղ հասցրեցին ու հանձնեցին բնակչությանը։ Բոլոր հարցերը համաձայնեցվել էին կողմերի հետ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ԼՂ-ին է փոխանցվել 15 տոննա սննդամթերք, հիգիենիկ և մանկական պարագաներ։ «Մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,- ընդգծել է Զախարովան։
13 Սեպտեմբեր, 2023 20:15
662
Մենք միշտ Ցեղասպանությունը ընդունել ենք որպես մեր սեփական ցավն ու դժբախտությունը․ Զախարովա
24 Ապրիլ, 2025 14:58
Մոսկվան հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ Զախարովա
09 Ապրիլ, 2025 15:05
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձ ընդունելի բաներ չեն․ Զախարովա
27 Մարտ, 2025 16:22