Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 15-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային օրակարգը և տարածաշրջանային հարցերը, համատեղ անելիքները տնտեսության մեջ, մասնավորապես, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր մեծ աշխատանքը ներմուծման փոխարինման ոլորտում։ Բելառուսի նախագահն արդեն մեկնել է Ռուսաստան, սակայն նախագահական ինքնաթիռի վերջնական նպատակակետը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Մինսկն ու Մոսկվան կառուցում են Միութենական պետությունը 1999 թվականից։ Ներկայումս կողմերն իրականացնում են միութենական ինտեգրացիոն 28 ծրագիր։ Երկու երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպում են։

381