Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է սկսել, Բաքուն ցանկանում է հայաթափել Արցախը, իսկ Երևանում ռուսամոլները հակակառավարական նոր ցույցեր են սկսել։ Ռուսամոլների մի մասը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատգամավորներն ու աջակիցները, հավաքվել են Հանրապետության հրապարակում և իշխանափոխության կոչեր են անում, իսկ «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, որը նաև «Հանրային ձայն» կուսակցության երկրորդ համարն է Երևանի ավագանու ընտրություններում, կոչ է անում դուրս գալ փողոց ու զանգվածային անկարգություններ սկսել։

Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները, որոնք շատ լավ հասկանում են, թե ներկա պահին ինչքան կարևոր է համախմբվածությունը, ճիշտ են համարել, որ Արցախին պետք է օգնել Երևանի կենտրոնում պատերազմ հրահրելու կոչեր անելով։

Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը Հանրապետության հրապարակում հայտնեց. «Ով պատիվ ունի, թող դուրս գա, գնում ենք կռվենք»։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Աննա Մկրտչյանը, ծնունդով Արցախից Տիգրան Աբրահամյանը ևս Արցախի հանդեպ իրենց միակ օգնության ձևը տեսնում են Կառավարության շենքի դիմաց ցույցով։

Ակնհայտ է, որ որոշ ուժեր գործում են նաև արտաքին ազդեցությամբ և նպատակ ունեն Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ՝ շատ լավ հասկանալով, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ ՀԱՊԿ-ը չեն միջամտելու դրան։

830