Ռուս խաղաղապահների անվտանգությունը Կրեմլի համար առաջնահերթություն է․ Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 19-ին խոսել է ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում Ղարաբաղում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար ռուս խաղաղապահների քրտնաջան աշխատանքի մասին։
Նա հավելել է, որ Կրեմլը կապի մեջ է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ։
«Մեր զինվորականները անմիջական կապի մեջ են կողմերի հետ։ Բոլոր շփումները հիմնականում զինվորականների միջոցով են։ Առայժմ մենք տեղեկություն չունենք, թե արդյոք ինչ-որ բան սպառնում է մեր խաղաղապահների կյանքին։ Իհարկե, դա մեզ համար կարևոր առաջնահերթություն է»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլն աշխատում է տարածաշրջանում իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն տեղափոխելու ուղղությամբ։
19 Սեպտեմբեր, 2023 21:58
418
Մոսկվան ձգտում է երկարաժամկետ խաղաղության՝ ապագա սերունդների համար․ Պեսկով
30 Հոկտեմբեր, 2026 10:55
Հրաժարվելով ռուսական գազից՝ Եվրոպան կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է. Պեսկով
29 Հոկտեմբեր, 2026 12:36
Եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը չի ենթադրում մարտական գործողությունների սահմանափակում․ Պեսկով
26 Հոկտեմբեր, 2026 14:16
Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
29 Մայիս, 2025 12:37
ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների խմբանկարը. Պապիկյան
13 Մայիս, 2025 16:40
Ռուսաստանը դեմ է Եվրոպայից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելուն
31 Մարտ, 2025 12:16