Պուտինն ու Փաշինյանը դեռ չեն շփվել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղարկած նամակից հետո կապի մեջ չեն եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, եղել է մանրամասն նամակ, որտեղ շարադրված է հայկական կողմի տեսակետը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այդ ժամանակ աշխատանքներ էին տարվում Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքը վերականգնելու ուղղությամբ։ Եվ ի գոհունակություն մեզ, երեկվա դրությամբ այս աշխատանքը պսակվել է հաջողությամբ։ Առաջին խմբաքանակը երկու ուղղությամբ գնաց Աղդամի և Լաչինի ճանապարհներով, սակայն, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից։ Դրանից հետո այլ շփումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը։
19 Սեպտեմբեր, 2023 22:02
370
Կրեմլը չի պլանավորում մայիսի 9-ին հրավիրել այլ երկրների նախկին առաջնորդների․ Պեսկով
07 Մայիս, 2025 15:06
Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների գործարքը
05 Մայիս, 2025 14:29
Մոսկվան պատրաստ է Կիևի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների․ Պեսկով
30 Ապրիլ, 2025 15:06