482 մլն 600 հազար դրամ կուղղվի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով

482 մլն 600 հազար դրամ կուղղվի ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Որոշման նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:
Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն Վայոց Ձորի մարզի Եգեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ ունենալու համար:
«Տարիներ շարունակ այս խնդիրը կար, և հիմա կունենանք 250 տեղանոց մանկապարտեզի հնարավորություն: Երկար ժամանակ հողահատկացման խնդիր կար. դա վերջապես կարգավորված է»,- ասաց նախարարը:
22 Սեպտեմբեր, 2023 16:04
423
Հայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ. վարչապետ
07 Մայիս, 2025 13:55
Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցում
05 Մայիս, 2025 13:58
Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար
02 Մայիս, 2025 14:00