Մենք կարևորում ենք հայերի իրավունքների պաշտպանությունը. Ռայիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ իրենց զինված ուժերը կանխել են աշխարհաքաղաքական և սահմանային ցանկացած փոփոխություն և հայերի իրավունքների պաշտպանությանը մեծ կարևորություն է տրվում: Նրա խոսքով, պատերազմն այսօր տեղ չունի Իրանի հայեցակարգում, սակայն պաշտպանական քաղաքականության շրջանակում ապահովվում է զինվածու ուժերի ռազմական պատրաստվածությունը:
Իրանի նախագահը հավելել է, որ ժողովուրդը վստահում է զինված ուժերին, քանի որ գիտի, որ այդ ուժերն իր կողքին են: «Այսօր Իսլամական Հանրապետությունը կիրառում է կառավարման մոդել, որը համատեղում է հոգևորությունն ու ժողովրդավարությունը: Մենք կարող ենք տարածաշրջանի ժողովրդին ցույց տալ, որ այսօր դիմադրությունն է, որ պարտության է մատնում հակառակորդին»,- հայտարարել է Ռայիսին։
22 Սեպտեմբեր, 2023 18:03
705
ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին
08 Ապրիլ, 2026 11:52
Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ԱԳՆ
02 Ապրիլ, 2026 17:03
Իրանի ԱԳ նախարարը ՀՀ կառավարությանը և ժողովրդին հայերենով շնորհակալություն է հայտնել
30 Մարտ, 2026 19:29