Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրել է.

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանուն Հանրապետւթյան կուսակցությունը, Քաղաքական խորհուրդը, կուսակցության տարածքային մարմինները, անդամները լիակատար աջակցություն են հայտնում և միանում

Հայաստանի անկախության համար պայքարին։

32 տարի անց Հայաստանն իրական անկախության իր առաջին քայլերն է անում։

Մի կողմ դնելով կուսակցական օրակարգերը, քաղաքական տարաձայնություններն ու անհամաձայնությունները Հանուն Հանրապետության կուսակցությունը միանում է Հայաստանի վարչապետի առաջնորդած անկախության համար պայքարին։

Հանուն Հանրապետության Կուսակցությունն իր ողջ ներուժը եւ բոլոր կարողությունները տրամադրում է Հանրապետության առաջնորդությանը եւ միավորում է իր ջանքերը բոլոր համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի հետ՝ հանուն Ազատ, Անկախ, Ինքնիշխան եւ Ժողովրդավարական Հայաստանի, ի պաշտպանություն պետության տարածքային ամբողջականության՝ ներկա եւ գալիք սերունդների առաջ իր պարտքի ողջ գիտակցմամբ եւ պատասխանատվությամբ։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24․09․2023թ

Երեւան

859