ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերն ու  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը Սյունիքի մարզումեն Գորիսում նրանց դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում իրականացվող աշխատանքը, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրներն ու ներկայացրել բարդ պատմություներ:

Նշենք, որ նախօրեին՝  սեպտեմբերի 25-ին են Հայաստան ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը եւ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Ըստ ԱՄՆ դեսպանության հաղորդագրության, նրանք ժամանել են հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։ 

513