Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ եւ արգասաբեր աշխատանք իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նախարարը դեսպանին է փոխանցել Ֆրանսիայի կառավարությանն ուղղված իր երախտիքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու համար, ինչպես նաև բարձր է գնահատել ֆրանսիական կողմի շարունակական աջակցությունը և սատարումը Հայաստանին և Արցախին:

Կողմերը բարձր են գնահատել ձևավորված ներկա հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը, մասնավորապես՝ ջրային, հաղորդակցությունների, էներգետիկայի և այլ ոլորտներում: Հատուկ կարեւորվել է նաև համագործակցությունը բյուջետային աջակցության ոլորտում:

Անդրադարձ է կատարվել առևտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության մանրամասներին և հեռանկարներին:

402