Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրել է․

Մի րոպե խելք ժողովեք, խնդրում եմ, փորձեք գտնել այս երկու հարցի պատասխանը.: Առաջին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չէ՞ր կարող հրամանագիր ստորագրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվում է եւ 2024թ. հունվարի 1-ից ,,Ադրբեջանական Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի ամբողջ տարածքում ուժի մեջ է մտնում ԱՀ սահմանադրությունը,,: Երկրորդ. ո՞վ է Սամվել Շահրամանյանին ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր ընդունելու լիազորություն տվել: Դա կարող էր անել միայն առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդ Արցախի Ազգային ժողովը: Նա է Արցախի ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմինը: Ես ենթադրում եմ, որ Ալիեւը ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր չի ընդունել՝ զգուշանալով, որ դա կարող է Ադրբեջանի համար իրավա-քաղաքական անցանկալի հետեւանքներ ունենալ: Այսուհետեւ նա ազատ է նույնիսկ կշտամբանքից: ,,Իրենք լուծարել են իրենց պետականությունը, դա նրանց իրավունքն է, ես ինչպե՞ս կարող էի բռնանալ նրանց ազատ կամարտահայտության վրա,,:

953