Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում  է Shamshyan.com-ը, «Մալայան» ակնաբուժական կենտրոնում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխայի առողջական վիճակը ծանր է, և մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, Մասիսի ոստիկանները պարզել են, որ նա Արարարտի մարզի գյուղերից մեկի բնակիչ 10-ամյա Արեգ Հ.-ն է:

Ոստիկանները պարզել են, որ Արեգ Հ.-ն գնացել է իր հասակակից դասընկերուհու տուն, որպեսզի տեսնի դասընկերուհու ընտանիքին պատկանող «դոբերման» ցեղատեսակի շան ձագերին, սակայն այդ ընթացքում շունը կապված չի եղել, հարձակվել է տղայի վրա և պատճառել նշված մարմնական վնասվածքները: Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

1703