
Այն իրավիճակով, որով այս մարդիկ բռնի տեղահանվել են Հայաստան, այս պահին վերադարձի հնարավորություններ չեմ տեսնում: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել: «Ես չեմ պատկերացնում, թե ռուս խաղաղապահները ում խաղաղությունն են ապահովելու ԼՂ-ում, հաշվի առնելով, որ տասը ամիս առաջ և դրանից առաջ անգործություն են ցուցաբերել և չեն կարողացել իրենց գործառույթները պատշաճ կատարել։
Նոյեմբերի իննի փաստաթուղթը գոյություն ունի և այդ փաստաթղթում կան երեք երկրների ստորագրությունները. այս ընթացքում Հայաստանը կատարել է փաստաթղթի բոլոր կետերը, իսկ մյուս կողմերը չեն կատարել: Նա նշեց, որ պետք է մտածել, թե այդ փաստաթուղթը գոյություն ունի, թե՞ ոչ:
Սարգիս Խանդանյանն ասաց, որ Հայաստանը միշտ կողմ է եղել հաղորդակցության ուղիները ապաշրջափակելուն, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում: