Բաքուն Հայաստանի ցանկացած արձագանք ագրեսիվ է գնահատում, բայց գործընթացների մեջ ագրեսիվ կողմը շարունակում է Ադրբեջանը մնալ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և այն գնահատելով «շատ լավ»:

«ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որ ապահովի Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր գործողություններն ուղղված են սրան։

Նա նկատեց, որ  Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ում ներկայություն չի ունեցել, անվտանգության երաշխավորները եղել են ռուս խաղաղապահները։

«Այս պահին նման քննարկում, խոսակցություն և գործընթաց չկա, բայց բազմիցս ասել ենք, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը մենք չենք նախաձեռնել, ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթաց»,- ասաց նա և նշեց, որ երբ անհրաժեշտություն լինի, կսպասենք և կհասկանանք՝ արդյոք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ:

442