Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ օրվա իշխանությունների նկատմամբ իրենց վերաբերմունքից, հասկացան պահի լրջությունը և չտրվեցին գործակալական և թշնամական կեղծ, ֆեյքային գրողների ազդեցությանը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների՝ Հայաստանում ընդունելության կազմակերպման գործընթացում ներգրավված բոլոր քաղաքացիներին: Նմանօրինակ համաժողովրդական միասնականության և բարձր գիտակցության դրսևորումներն են Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման գլխավոր երաշխիքը: Հայաստանի Հանրապետությունը ունի և միշտ ունենալու է պետականություն, քանի որ Հայաստանի քաղաքացիները այդպես են որոշել»,- ասաց նա:

 

601