Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում անասնագողություն է տեղի ունեցել:
Պարեկները, հասնելով Աղվերան, հանգստյան գոտու մոտ հայտնաբերում են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաներ, ապա մոտ 2 կմ շառավղով պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարում և «Կրիստալ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող արոտավայրում՝ մարդկանց տեսադաշտից բավականին հեռու հատվածում, հայտնաբերում են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին՝ արդեն մորթված վիճակում:
Դեպքի վայրում գյուղացիներից մի քանիսը ասում էին. «Անասունները, որ գողացել են, պատկանում են Արզաքան գյուղի անասնաբույժ Խաչիկին ու գողացել են նրան պատկանող «Զազո» ու «Զոզո» կովերին: Նախկինում էլի ա եղել անասունների գողության դեպքեր, չի բացառվում, որ էս նույն մարդիկ արած լինեն:
Ոստիկաններն արդեն հայտնաբերել են տուժածին, ով Արզաքան գյուղի բնակիչ 37-ամյա Հրաչյա Գրիգորյանն է, ում հայրը գյուղի անասնաբույժն է:
Գագիկ Շամշանի տեղեկություններով, գողացված ու մորթված խոշոր եղջերավոր անասունները գնահատվում են 1 մլն 200 հազար դրամ: