«Այնպիսի լուրջ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, եթե ճանաչեն Արցախի անկախությունը, դա լուրջ բեկում կլինի նույն բանակցությունների գործընթացի մեջ: Ադրբեջանն էլ չի գնա մաքսիմալիստականի, խնդիր կառաջանա, որովհետև ինքն արդեն որևէ երկրի կողմից ճանաչված երկրի մայրաքաղաք է ուզում գրավել»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր է՝ մինչև նոյեմբերի 3-ը՝ ԱՄՆ-ում նախատեսված ընտրությունները, նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչի Արցախի անկախությունը, ինչպես ճանաչեց Երուսաղեմը հրեաների մայրաքաղաք:

«Էրդողանը ուզում է տարածաշրջանային քաղաքականություն վարել, և այդ ամբիցիաները այդքան էլ չեն համընկնում ո՛չ տարածաշրջանային երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, նույնիսկ Ադրբեջանի, ո՛չ էլ Ռուսաստանի հետ: Նաև կարծում եմ, որ նրա վերջին ժամանակի պահվածքը՝ ամերիկացիների հետ ռուսների դեմ, ռուսների հետ՝ ամերիկացիների դեմ, կարող է հասցնել նրան, որ ռուսներն ու ամերիկացիները մեկ են դառնալու Էրդողանի դեմ»,- նշեց Սարգսյանը:

173