Վաղը ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձ ևս կստանա 100 հազար դրամ. Նազելի Բաղդասարյան
Վաղը ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 10 հազար անձի ևս կփոխանցվի 100 հազար դրամի աջակցությունը, որոնցից շուրջ 3000-ը երեխա են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ առավել քան 80 հազար անձ արդեն իսկ ստացել է 100 հազար դրամ աջակցությունը:
Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ ևս 200 անձի տվյալներ մշակվել են, և նրանց վճարումը՝ 100 հազար դրամը, կիրականացվի «ՀայՓոստի» միջոցով: Խոսքը վերաբերում է 75-ից բարձր տարիք ունեցողներին և առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամներին:
Վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հետագայում այս անձինք ևս դրամական աջակցություն կստանան անկանխիկ եղանակով:
19 Հոկտեմբեր, 2023 21:33
692
Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակը
24 Հոկտեմբեր, 2026 20:14
ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ. Նազելի Բաղդասարյան
13 Հոկտեմբեր, 2026 11:05
Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան
02 Հոկտեմբեր, 2026 14:40
Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակը
24 Հոկտեմբեր, 2026 20:14
Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ
13 Հոկտեմբեր, 2026 18:55
ԼՂ տեղահանվածների հարցով փակ քննարկում ենք անելու, մեզ շոուներ պետք չեն. Բաղդասարյան
12 Հոկտեմբեր, 2026 12:54