Առաջարկվում է բարձրացնել հանրային պաշտպանի աշխատավարձը
Ազգային ժողովը քննարկեց Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի զեկուցողն էր Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
«Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձի ֆոնդին 15 տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար՝ հանրային պաշտպանի կատարված արտաժամյա աշխատանքի նպատակով»,-ասաց նա:
Նա հայտնեց, որ այս պահին հանրային պաշտպանները ստանում են 395 հազար դրամ աշխատավարձ, նախագծի արդյունքում կգումարվի 15 տոկոսը: Բալյանը նաև նկատեց, որ հանրային պաշտպանի աշխատանքի ծանրաբեռնվածությունը գնալով աճում է:
Նա հայտնեց, որ ներկայումս հանրային պաշտպանների հաստիքային միավորը կազմում է 69, որից 34-ը Երևան քաղաքում են:
24 Հոկտեմբեր, 2023 17:19
740
Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ի եթերի համար
28 Սեպտեմբեր, 2026 11:55
Մեկնարկել է ՀՀ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը
25 Սեպտեմբեր, 2026 16:22
Հրապարակվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը․ մանրամասներ
09 Սեպտեմբեր, 2026 17:13
ԵՄ պաշտպանության նախարարներին չհաջողվեց համաձայնության գալ Կիևին «Patriot» հրթիռներ փոխանցելու հարցում
28 Սեպտեմբեր, 2026 15:31
ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14 Օգոստոս, 2026 22:16
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
24 Հուլիս, 2026 11:35