Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսեյ Սոբոլևը հաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը հաջորդ տարվա համար նախատեսված աջակցության միայն 50%-ը հատկացնել Կիևին։ Ինչպես հաղորդում է «Известия» հրատարակությունն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, 18 միլիարդ եվրոյի փոխարեն խոսքը ընդամենը 9 միլիարդ եվրոյի մասին է։

Սոբոլևը նաև պարզաբանել է, որ չորս տարվա ընթացքում Ուկրաինան միացյալ Եվրոպայից ստացել է 50 միլիարդ եվրո, որից 39 միլիարդ եվրոն ուղղվել է բյուջեի դեֆիցիտը ծածկելուն։

Պաշտոնյան նաև պարզաբանել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայանա դեկտեմբերին։

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը խոսել է նոր ծրագրով նախատեսված 18 միլիարդ եվրոյի մասին։ Խոսքը երկարաժամկետ աջակցության «Ukraina Facility» ծրագրի մասին է, որի վրա Կիևն աշխատում է Բրյուսելի հետ միասին։

371