Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և բանակցություններ սկսել «հողի և խաղաղության համար»։

«Կարծում եմ, որ Ուկրաինայում շատ խելացի մարդիկ կան: Մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գանք. ինչպես մի անգամ ասել եմ՝ նախապայմաններ պետք չեն։ Գլխավորն այն է, որ հրամանը տրվել է «կանգ առեք». ժամը 00:00-ից կանգ առեք, զորքեր չեն շարժվում, ոչ ոք չի կրակում, ոչ ոք ռեզերվ չի ուղարկում, կապը չի վերականգնվում: Մենք կանգ ենք առել և բանակցություններ ենք վարում: Հողի և խաղաղության մասին»,- ասել է Լուկաշենկոն: 

Բելառուսի նախագահը նշել է, որ բանակցությունների վաղաժամ մեկնարկի անհրաժեշտության մասին է վկայում նաև այն փաստը, որ ԱՄՆ-ն ներկայումս ակնարկում է Ուկրաինային, որ Կիևին տրամադրվող օգնությունը «անսահմանափակ չէ»։

310