
Մինչև տարվա վերջ որեւէ պետական վճարում կանխիկ եղանակով չանել։ Կառավարության հերթական նիստում հանձնարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արցախցիներին տրվող 100-հազարական դրամների շուրջ խոսելիս։
«Մենք ինչ-որ տեղեր խորշեր ենք թողում, որը մեզ համար տեսանելի եւ կանխատեսելի չէ։ Հաջորդը՝ հումանիտար կենտրոնի առաջիկա ասուլիսներից մեկում թվաբանությունը կհրապարակեք ճշգրիտ, թե քանի մարդ է շահառու ճանաչվել», - ասաց վարչապետը։
Նա նաեւ հանձնարարեց, որ պետք է հնարավորություն տալ արցախցիներին, որոնք երկրից դուրս են եկել՝ հետագայում ինչ-որ ժամկետում հնարավորություն ունենալ Կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու։
Այսպիսով՝ Կառավարությունը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից կհատկացնի ևս 950 մլն դրամ` ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի իրականացման նպատակով: