ՌԴ-ն միջուկային զենքի ոլորտում մրցակից չունի. Պատրուշև

Միջուկային հրթիռային զենքի գոյության պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը այս ոլորտում առաջ է անցել իր մրցակիցներից, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Առաջին անգամ միջուկային հրթիռային զենքի գոյության պատմության մեջ մեր երկիրն առաջ է անցել այս ոլորտում մրցակիցներից՝ դառնալով եզակի ռազմավարական զենքի, այդ թվում՝ հիպերձայնային զենքի սեփականատեր, որը երաշխավորում է անվտանգությունը տասնամյակների ընթացքում»,- ընդգծել է Պատրուշևը։
04 Նոյեմբեր, 2023 18:25
541