ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են՝ նոյեմբերի 6-12-ը  գրանցվել է 408 դեպք, որից 174-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 91, բնական հրդեհի՝ 4, երկրաշարժի՝ 2, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, կեղծ ահազանգի՝ 3-ական, ջրահեղձման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, օձի նկատման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 150, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 21 և 26 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 108, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

305