Սուրենավանում այրվել է մոտ 400 հակ պահեստավորված անասնակեր

Նոյեմբերի 13-ին, ժամը 16։13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և մոտակայքում պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:09-ին, մարվել՝ 18:28-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և պահեստավորած անասնակեր՝ մոտ 400 հակ։
14 Նոյեմբեր, 2023 02:45
439
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան. լուսանկարներ
04 Մարտ, 2025 15:49
Մերկասառույցի պատճառով Սուրենավանում վթարի է ենթարկվել դեսպանատան աշխատակից
20 Փետրվար, 2025 20:06
Բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ
11 Նոյեմբեր, 2024 16:33