Բախվել են Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղու մարդատար «Գազել»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ նոյմեբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի 68 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Էդիկ Բադասարյանի վարած Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու Վայոց Ձորի մարզի բնակիչ 41-ամյա Ռոման Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Shamshyan.com
11 Նոյեմբեր, 2024 16:33
353
Արտակարգ դեպք՝ Երևանում․քաղաքացին իր ծննդյան օրով ոչ սթափ վիճակում հայհոյանքներ է հնչեցրել ավտոբուսում
21 Մայիս, 2025 14:35
ԱՆ-ն 23 համարի երթուղու վթարից տուժածների առողջական վիճակի մասին
16 Մայիս, 2025 22:51
Ավտովթար Կոտայքում. բոլոր 5 տnւժածները երեխաներ են
18 Ապրիլ, 2025 13:24
Ողբերգական վթար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին․ կա զոհ և տուժածներ
29 Մայիս, 2025 10:31
27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժածների մասին
29 Մայիս, 2025 10:20
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 4 վիրավոր
27 Մայիս, 2025 21:21