Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան: Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից»,- գրել է նա։

403