Ես 20 տարի ծառայել եմ ոստիկանությունում և այս ամբիոնից ուզում եմ հայտարարել, որ երբևիցե նման գրագետ, համբերատար ձևով ոստիկանությունը չի ծառայել, ինչպես ծառայում է հիմա: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Նա վստահեցրեց, որ ոստիկանությունում ուղղորդման դեպք չկա և չի կարող լինել: «Ամենակարևորը՝ ոստիկանությունը երբևիցե նման պահվածք չի ունեցել և դա այսօր բոլորի աչքին տեսանելի է: Այսօր 2022 թվականից մինչև օրս Երևան քաղաքում գրեթե ամեն օր եղել են հանրահավաքներ, միտինգներ, մասսայական անկարգություններ, որ Երևանում ոչ մի անգամ փշալար չի փռվել, ոչ մեկի քթից արյուն չի եկել, դա ո՞ւմ շնորհքն է»,-  ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

3443