Ղարաբաղյան հակամարտության լուծման համար Հայաստանի ու Ադրբեջանի շահերի հավասարակշռություն պետք է գտնել. այս մասին այսօր խոսել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտին՝ նշելով, որ Ռուսաստանն ի սկզբանե խոսել է Ադրբեջանին «հինգ և ևս երկու շրջանների» փոխանցման հնարավորության մասին, որոնք այժմ զբաղեցրած են Հայաստանի կողմից։

«Մենք ի սկզբանե համարել ենք, որ պետք է խոսել, մեր դիրքորոշումը բացարձակապես բաց է, կապված հինգ և ևս երկու շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին և Ղարաբաղյան շրջանի որոշակի կարգավիճակի ապահովման, Հայաստանի հետ փոխգործակցության առումով և այլն», – ասել է ՌԴ նախագահը։

 

7646