Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00_ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել «Կապան» բժշկական կենտրոնից, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Իսկ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կապանի գազի ծառայության աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազի վթարավերականգնողական աշխատակիցները իրենց գերծողություններն ավարտեն: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շինարարներ թաղամասի 5-րդ շենքի մուտքերից մեկում տեղադրված գազի հաշվիչներում: Բնակիչները տեղի ուժերով կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Այրվել է գազի 3 հաշվիչ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն շենքի բնակիչներ՝ 32-ամյա Քրիստինե Զ.-ն, 1-ամյա Լյուսի և 1-ամյա Լիլիթ Հ.-երը:
Քաղաքացիներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները երկվորյակ քույրեր են ու նրանց մայրը:

1787