Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 6 խմ փայտանյութով բեռնված բեռնատար

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Հերթական արդյունքն արձանագրել են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։
Նոյեմբերի 16-ին Գանձաքար-Իծաքար ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս նրանք ստուգել են 67-ամյա մի տղամարդու վարած բեռնատարը։ Թափքում շուրջ 6 խմ փայտանյութ կար, իսկ վարորդը դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չուներ։
Իրավապահները պարզել են, որ տարբեր տեսակի շուրջ 60 սմ տրամագծով կանգուն ծառեր «Արծվաբերդի անտառտնտեսությունից» հատել և մեքենան էր բեռնել Իծաքար գյուղից 28-ամյա մի երիտասարդ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։
18 Նոյեմբեր, 2023 23:53
877
ՏԿԵ նախարարը Տավուշի մարզում հետևել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին
15 Մարտ, 2025 14:38
Հրդեհի Տավուշի մարզում․ 2 քաղաքացի այրվածքներ է ստացել
12 Մարտ, 2025 23:13
Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերի բավարարում. բռնագանձման ենթակա գումարի չափը՝ շուրջ 24 միլիոն դրամ
01 Մարտ, 2025 10:48
Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
06 Փետրվար, 2025 18:06
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 հազար դոլար շորթողին
07 Դեկտեմբեր, 2024 19:58
Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել
05 Հոկտեմբեր, 2024 01:40
Ստեփանավանի փայտե շենքերից մեկի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. լուսանկարներ
08 Փետրվար, 2025 12:20
Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ կա անհետ կորած
08 Փետրվար, 2025 10:02
Ինչ նվիրել Կանաչ փայտե օձի տարում
20 Դեկտեմբեր, 2024 17:35