![](https://araratnews.am/admin/images/1738850808.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 5-ի ժամը 1.12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արմավիրի Ջիվանու փողոցի մի բակից շտապօգնության խումբը դանակարհարված վիճակում բուժօգնության է տեղափոխել անձը չպարզված մի քաղաքացու:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է քաղաքացու ինքնությունը` Արմավիր քաղաքի բնակիչ էր, 24 տարեկան։ Արմավիրի քրեական և համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառուների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, կեսգիշերից քիչ անց, հիշյալ բակում ծագած վիճաբանության ժամանակ 28-ամյա մի երիտասարդ է իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով պատճառել մարմնական վնասվածքը:
28-ամյա քաղաքացուն իրավապահները հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում, ձերբակալել, տեղափոխել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն, ապա՝ ներկայացրել Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են: